Ֆրանսիան և Իտալիան կողմ են հանդես գալիս Սիրիայում այլընտրանքային անցումային կառավարության ստեղծմանը

Ֆրանսիան և Իտալիան կողմ են հանդես գալիս Սիրիայում այլընտրանքային անցումային կառավարության ստեղծմանը

PanARMENIAN.Net - Իտալիան և Ֆրանսիան աշխատում են, որպեսզի հիմքեր նախապատրաստեն այն գործընթացի համար, որը կմեկնարկի Ասադի հեռանալուց հետո, երեքշաբթի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին :

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, իտալական կառավարության ղեկավարը իր լուրջ անհանգստությունն է արտահայտել երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ, որն օրեցօր հանգեցնում է զոհերի թվի ավելացմանը :

Մոնտին ընդգծել է, որ Հռոմն ու Փարիզը շարունակելու են աշխատել, որպեսզի ապահովեն Սիրիայում իշխանության քաղաքական անցումը :

Իր հերթին Օլլանդը Ասադի ռեժիմին մեղադրել է «զանգվածային սպանությունների» մեջ և ընդգծել, որ Ֆրանսիան ու Իտալիան կողմ են այլընտրանքային անցումային կառավարության ստեղծմանը :

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---