«Առավոտ». Գալուստ Սահակյանը Արցախի անկախությունը ճանաչելը վաղաժամ է համարում![]() 5 սեպտեմբերի 2012 - 09:48 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ»-ը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ, «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախագիծ շրջանառության մեջ դնելու համար քաղաքական պահը դեռ չի հասունացել: «Դրա տեղը շատ լավ գիտենք, շատ լավ կռահում ենք ինչի համար է, առավել եւս ամենամեծ ջատագովը մենք ենք եւ չենք էլ համարում, որ Ղարաբաղը մերը չէ: Նոր քաղաքական իրավիճակներ են ստեղծվում, ովքեր ցանկանում են որոշակի դիվիդենտներ հավաքել՝ տարբեր օրենքներ կարող են ներկայացնել, շատ լավ կլինի, նման դեպքերում խորհուրդ տաք, որ նման խնդիրները լուծելու համար նախ հարկավոր է քաղաքական մեծամասնության հետ խորհրդակցություններ անցկացնել: Եթե մենք ճանաչում ենք, վաղը միջազգային հանրությունը ճանաչելո՞ւ է Ղարաբաղը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ենք գործում, այդ ֆորմատն ընդունելի է մեզ համար ու չենք ուզում որեւէ տարուբերումներ լինեն այն հայեցակարգերի առումով , որոնք տարիներ շարունակ մշակվել են: Գովելի չեմ համարում այդ նախաձեռնությունը: Չեմ զարմանա, որ նեղ կուսակցական շրջանակներում ասեն՝ Նախիջեւանն էլ է մերը, Ջավախքն էլ, դրանք ցանկություններ են, իսկ ցանկություններին հասնելու համար պետք է լուրջ քաղաքական իրողությունների հետ հաշտվել: Ընդդիմությունը պետք է ակցենտներ օգտագործի քաղաքական դաշտում, չեմ էլ կարծում, որ վտանգավոր գործողություն են կատարում, իհարկե, բազմակարծություն պետք է լինի, պետք է ամբողջ աշխարհն իմանա, որ այդ խնդիրը անընդհատ կա, որ ի վիճակի ենք դա անելու, դա ընդունելու, բայց քաղաքական պահը, ժամանակը չէ նման խնդիրներով զբաղվելու»,- անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը»,- ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը : ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |