Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին այցելել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան հանձնվել է Արցախի Հանրապետության նախագահի վկայականը:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումներից է իշխանության բոլոր թևերի ամբողջական ձևավորումը և նրանց լիարժեք գործունեությունը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործընթացի անշրջելիությունը:
Այս տեսանկյունից Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ այն համարելով մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը, հայտնում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: