Իրաքը մտադիր է դեսպանատուն բացել Հայաստանում![]() 5 սեպտեմբերի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Փոխվարչապետը ողջունեց հյուրերին` այցը կարևորելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման և երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի խորացման տեսանկյունից: Ա. Գևորգյանը նշեց,որ Հայաստանը պատրաստակամ է Իրաքի հետ համագործակցել բոլոր ոլորտներում: Նա հույս հայտնեց, որ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի արտադրականկարողություններին, և հանդիպումների ու քննարկումների ընթացքում կնախանշեն երկու երկրների փոխգործակցության ուղղությունները: Փոխվարչապետը գործակցության համար հեռանկարայինհամարեց մասնավորապես շինարարության, սննդամթերքի վերամշակման, էներգետիկայի, առողջապահության, գիտակրթական ոլորտները: Ա. Գևորգյանը հյուրերին նաև տեղեկություններներկայացրեց ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերի մասին: Իրաքի փոխվարչապետն իր հերթին ավելացրեց, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացմանը: Նա տեղեկացրեց, որ իր պատվիրակության կազմում են նաևենթակառուցքածքային ոլորտները ներկայացնող նախարարներ, որոնք հայ գործընկերների հետ պատրաստ են քննարկել գործակցության հեռանկարները: Իրաքյան կողմը մասնավորապես հետաքրքիր է համարում համագործակցությունը էներգետիկ, ներդրումային, առողջապահական, գիտակրթական ոլորտներում: Հյուրը նաև հայտնեց Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին: Ա. Գևրոգյանը ողջունեց այդ մտադրությունը` նկատելով, որ դա նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նաև կարևորեց երկու երկրների միջև իրավապայմանագրայինդաշտի ձևավորումը: Երկուստեք կարևորվեց գործարար շփումների ակտիվացումը, որոնց պատրաստակամ կլինեն աջակցել կառավարությունները: Զրուցակիցներն ընդգծեցին նաև Իրաքի հայ համայնքի դերը` երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |