Ջոն Քերի. Ես շոկի մեջ եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումից![]() 6 սեպտեմբերի 2012 - 10:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին դատապարտել է Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովը: «Ես շոկի մեջ եմ, որ Ադրբեջանը ոչ միայն վերադարձել է Սաֆարովին, այլ նաև ներում շնորհել նրան, բարձրացրել կոչումը և նրան հերոս դարձրել: Դա սադրիչ քայլ է, ուղղված երկու երկրների միջև լարվածության ուժեղացմանը և դա վնաս է հասցրել Ադրբեջանի կառավարության վստահությանը»,- հայտարարել է սենատորն իր ուղերձում: Ամերիկայի հայ դատի հանձնաժողովի Արևելյան տարածաշրջանի գործադիր տնօրեն (ANCA-ER) Միշել Հակոբյանը ողջունել է Քերիի հայտարարությունը, նշելով. «ԱՄՆ հայ համայնքը ողջունում է սենատոր Քերիի դատապարտումը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու մասին: Մենք շնորհակալ ենք սենատորին նրա սկզբունքային դիրքորոշման համար այդ անարդարության դեմ և կոչ ենք անում նրան և նրա գործընկերներին աջակցել ԱՄՆ կողմից Ադրբեջանի ռազմական օգնության դադարեցմանը»: Իր հերթին, Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի ղեկավար Հենրի Վաքսմանը նշել է, որ «խորապես անհանգստացած է Ադրբեջանի նախագահի որոշմամբ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, որը գազանաբար սպանել է հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Այդ ներումը ցուցադրեց, որ Ադրբեջանի կառավարությունը չի ցանկանում հաշտվել Հայաստանի հետ և հաստատել օրենքի գերակայությունը»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |