Հայաստանում կբացվի Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը

Հայաստանում կբացվի Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանում կբացվի Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է հայտնել Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Ըստ նրա, այժմ ուղիղ չվերթ է իրականացվում Երևանից Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ, այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք եղավ դեպի Հայաստան: «Մեկնելն այնտեղ հիմա հեշտ է, սակայն բարդություն կա, քանի որ հյուպատոսությունը գտնվում է Թբիլիսիում: Դա կապված է ֆինանսական և ֆիզիկական դժվարությունների հետ: Ոսւտի, այժմ ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի այստեղ ևս գործի Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություն»,-ասել է նա:

Ռիմա Վարժապետյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն հույս է հայտնել, որ դա կլինի մոտ ապագայում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---