Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, մահացել են 6 հոգի, 5-ը վիրավորվել են

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, մահացել են 6 հոգի, 5-ը վիրավորվել են

PanARMENIAN.Net - Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը գործողության մեջ է դրել պայթուցիկ սարք: Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», պայթյունը տեղի է ուենցել ՆԱՏՕ-ի զինվորական կոնտինգենտի շտաբի շենքի դիմաց: Ահաբեկչության արդյունքում մահացել են վեց հոգի, ևս հինգը վիրավորվել են:

Զոհերի ազգային պատկանելության մասին չի հաղորդվում, դրա համար պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել: Հայտնի է, որ մահապարտ ահաբեկիչը դեռահաս աֆղանցի է եղել:

Ինչպես հայտնել է լրագրողներին Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչը, մահացածների և վիրավորների շարքում առևտրական երեխաներ կան, ովքեր գտնվել են շենքի մոտ, որպեսզի զինվորականների փորձեն վաճառել մանր հուշանվերներ: Իշխանությունների տվյալներով, ՆԱՏՕ-ի զինծառայողներից ոչ ոք չի տուժել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---