Գերմանական Lufthansa ավիաընկերությունը վերսկսում է իր աշխատանքն ուղեկցորդների 24-ժամյա գործադուլից հետո, որի արդյունքում ուրբաթ օրը չեղյալ են հայտարարվել շուրջ 1000 չվերթներ:
«Այսօր շաբաթ օրվա համար սովորական օր է»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Տվյալ պահին թռիչքներն իրականանում են չվացուցակի համաձայն, բացառությամբ շուրջ 10 չվերթների:
Lufthansa-ն և Ուղեկցորդների անկախ կազմակերպությունը պայմանավորվել են միջնորդի միջոցով սակագնային վեճի լուծման մասին: