ԱՄՆ-ն վերականգնում է կարգուկանոնը՝ Լիբիայում իր հյուպատոսության վրա հարձակումից հետո![]() 12 սեպտեմբերի 2012 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտում է հարձակումը Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա և աշխատում է Լիբիայի իշխանությունների հետ կարգ ու կանոնի վերականգնման ուղղությամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Զինյալները, որոնք բողոքում են ԱՄՆ-ում թողարկման պատրաստավող Մուհամմեդ մարգարեի մասին ֆիլմի դեմ, որն, ըստ նրանց, արատավորում է մարգարեի անունը, երեքշաբթի գնդակոծել է Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության շենքը ականանետներից, զոհվել է հյուպատոսության աշխատակիցներից մեկը: «Մենք հաստատում ենք, որ մեր հյուպատոսությունը Բենգազիում ենթարկվել է գրոհայինների հարձակման: Մենք աշխատում ենք Լիբիայի իշխանությունների հետ կարգ ու կանոնը վերականգնեւո համար: Մենք դատապարտում ենք մեր դիվանագիտական առաքելության դեմ ուղղված այս հարձակումը»,-հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է հյուպատոսության վրա գրոհի արդյունքում պետդեպարտամենտի աշխատակիցներից մեկի մահվան փաստը: «Ոմանք փորձում են արդարացնել այս դաժանությունը, ասելով, թե սա պատասխան է ինտերնետում զետեղված սադրիչ նյութերին: Սակայն թույլ տվեք պարզ արտահայտվել. Նման բնույթի դաժան գործողությունները երբեք չեն կարող արդարացվել»,-հայտարարել է Քլինթոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |