Գյումրիում անօթևան և աղքատ հարյուրավոր ընտանիքների երեխաներ մեծանում են առանց հայրական խնամքի

Գյումրիում անօթևան և  աղքատ հարյուրավոր ընտանիքների երեխաներ մեծանում  են  առանց հայրական խնամքի

PanARMENIAN.Net - Երկրաշարժից կիսախարխուլ շենքերում և տնակային ավաններում շրջագայելով` առաջին իսկ հայացքից անգամ աչքի է զարնում, որ այդ բնակիչների շրջանում մեծ թիվ է կազմում մանկահասակ երեխաներ մեծացնող միայնակ մայրերի ընտանիքները: «Շիրակ կենտրոնի» կատարած ուսումնասիությունների համաձայն՝ Գյումրու անօթևան և աղքատ ընտանիքներից մոտ 40 տոկոսում բացակայում են տղամարդիկ:

Գյումրու` նախկին Լենինականի երկրաշարժի հետևանքով կիսափլված «Շինարարների» փողոցի վրա գտնվող դպրոցներից մեկում, ներկայումս բնակվում են մի շարք անօթևան ընտանիքներ, որոնց մեծ մասը անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթական չեն:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, այսօր այցելել են այդ շենքում բնակվող` 4 և 5 տարեկան երեխաների միայնակ մայր Կարինե Խաչատրյանին, 15-ամյա դստեր հետ բնակվող Եվգինե Գրիգորյանին, 17-ամյա տղայի հետ բնակվող փախստական Լյուբա Պետրոսյանին և մեկ մանկահասակ երեխայի մայր Սուսաննա Մանուկյանի ընտանիքներին: Կիսախարխուլ շենքում պատսպարված այդ ընտանիքների բնակարաններում բացակայում է կոմունալ կենցաղային բոլոր տեսակի պայմանները, չկա անգամ կոյուղի և ջուր: Իսկ այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ միայնակ մայրերի ընտանիքների ապրելակերպին:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները բոլորին տրամադրել են ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը: Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---