12 սեպտեմբերի 2012 - 11:20 AMT
Սպիտակ տուն. Օբաման չի հանդիպի Նեթանյահուին` գրաֆիկների անհամապատասխանության պատճառով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ` Իրանի հետ ոչ թե Իրանի հարցով տարաձայնությունների պատճառով, այլ գրաֆիկների անհամապատասխանության, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները` հղելով Սպիտակ տան աղբյուրին:

Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ները, հաղորդելով իսրայելական աղբյուրներին, հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարաժարվել է հանդիպել իսրայելական կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուի հետ` Իրանի վերաբերյալ հարցերում տարաձայնությունների պատճառով:

Վարչապետը հայտարարել է, որ Միջազգային հանրությունը բարոյական իրավունք չունի սահմանափակել Իսրայելին Իրանի դեմ գործողությունների հարցում: