«Հայկական ժամանակ». «Փուչիկների» գործով ամբաստանյալը չէր ներկայացել առաջին դատական նիստին, քանի որ տեղյակ չէր

«Հայկական ժամանակ». «Փուչիկների» գործով ամբաստանյալը չէր ներկայացել առաջին դատական նիստին, քանի որ տեղյակ չէր

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Փուչիկների» գործով ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը չէր ներկայացել առաջին դատական նիստին, քանի որ տեղյակ չէր եղել նիստի մասին:

«Ըստ նրա՝ երբ փոստատարը տարել է դատական նիստի մասին ծանուցագիրը, իրենց տանը մարդ չի եղել, իսկ հարևանը ասել է, որ Բոզոյանների ընտանիքն այլևս այդ տանը չի ապրում։ «Որ տանը քիչ ենք լինում, հարևանը կարծել է, թե մենք տեղափոխվել ենք, կարծել է, որ տունը արդեն ծախել ենք»,- ասել է Սերոբը եւ ավելացրել, որ իսկապես պատրաստվում է վաճառել բնակարանը։ Մեր թղթակցի հարցին՝ ինչո՞ւ, պատճառը ֆինանսական խնդիրնե՞րն են, Բոզոյանը չի պատասխանել։ Նա ասել է նաեւ, որ պարտադիր ներկայանալու է սեպտեմբերի 14-ին կայանալիք դատական նիստին։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Փուչիկների» գործով առաջին նիստը հետաձգվել էր հենց ամբաստանյալի բացակայության պատճառով»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---