12 սեպտեմբերի 2012 - 10:35 AMT
Ճամփեզրի փլուզում մայրաքաղաքում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտ` ճամփեզրի փլուզման հետևանքով, կայանված ավտոմեքենան սահել է ցած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ արձագանքման հերթապահ խմբերը:

Դեպքի վայր է գնացել նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները ճանապարհի վնասված հատվածն արգելափակել են ժապավեններով: