ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ ԵՎ ԾՐԱՐ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ մինչեւ ապրիլ Հայաստանում կթողարկվեն նամականիշ եւ ծրար ( շրջանառության մեջ կդրվի միայն առաջին օրը) ջարդված խաչքարի պատկերով, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: «Նամականիշ» կազմակերպության փոխտնօրեն Կորյուն Կիրակոսյանի խոսքերով` նամականիշների տպաքանակը կկազմի 40 հազար նմուշ, իսկ ծրարներինը` 700: Այս տարի «Նամականիշը» կթողարկի նամակնիշների ամբողջ մի սերիա` ի պատիվ տարեդարձերի եւ նշանավոր օրերի, մասնավորապես, նվիրված նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին, գրող Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին, հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակին, Անանիա Շիրակացու 1400-ամյակին, ռեժիսոր Վարդան Աճեմյանի 100-ամյա հոբելյանին, դերասան Մհեր Մկրտչյանի 75-ամյակին: Նախատեսված է նաեւ հայկական խոհանոցին, Մայրության օրվան, Մեծ հայրենական պատերազմի 60-ամյակին, Հայաստանի ֆլորային ու ֆաունային նվիրված նամականիշների թողարկում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---