ԱՄՆ սուպերմարկետներում հայտնվել են «Քեմպբել» լոլիկի ապուրի պահածոներ` Էնդի Ուորհոլի դիզայնով

ԱՄՆ սուպերմարկետներում հայտնվել են «Քեմպբել» լոլիկի ապուրի պահածոներ` Էնդի Ուորհոլի դիզայնով

PanARMENIAN.Net - Ամերիկյան սուպերմարկետներում հայտնվել են լոլիկի ապուրի պահածոներ նոր դիզայնով: Ինչպես հաղորդել են այսօր ամերիկյան ԶԼՄ-ները, պահածոների դիզայնում օգտագործվում են աշխարհում ամենահայտնի ստեղծագործություններից մեկի մոտիվները` Էնդի Ուորհոլի «Քեմպբել» ապուրի պահածոներ» նկարների շարքը: Սահմանափակ ապրանքների թողարկումը նվիրված է պոպ-արտի արքայի աշխատանքի 50-ամյակին, որը կազմված է 32 ձեռագործ պատկերներից:

Անսովոր պահածոները վաճառվում են միայն «Target» խանութների ցանցում և արժեն ընդամենը 75 ցենտ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---