Կամչատկայում սուգ է հայտարարվել Ան-28-ի վթարի պատճառով![]() 12 սեպտեմբերի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Կամչատկայի իշխանությունները սեպտեմբերի 13-ը սգո օր են հայտարարել Ան-28 վթարի զոհվածների հիշատակին: Այդ մասին ասվում է երկրամասի կառավարության կայքում: Այդ մասին կարգադրություն է ստորագրել երկրամասի նահանգապետ Վլադիմիր Իլյուխինը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի դրոշները կխոնարհվեն: Ան-28 ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ Կամչատկայում 10 մարդ է զոհվել: Ան-28-ը ուղևորատար չվերթ էր կատարում: Վթարային վայրէջքը կատարվել է Պալանա ավանից 10 կմ հեռավորության վրա: Վթարի արդյունքում զոհվել են ինքնաթիռում եղած 14 մարդկանցից 10-ը, այդ թվում անձնակազմի երկու անդամներ հրամանատար Վյաչեսլավ Շպակն ու երկրորդ օդաչու Վլադիմիր Դանչենկոն: Պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել «Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում» հոդվածով՝ ՌԴ ՔՕ 263 հոդված: Զոհվածների ընտանիքներին կվճարվի 200 հազար ռուբլի փոխհատուցում: Տուժածները կստանան նյութական օժանդակություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |