Արման Մելիքյան. Եվրոպան Սաֆարովի գործով պատժամիջոցներ չի կիրառի Բաքվի նկատմամբ![]() 12 սեպտեմբերի 2012 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը վստահ է, որ եվրոպական երկրներն Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառի պատժամիջոցներ` կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հետ: Որպես իր խոսքերի ապացույց նա հիշեցրել է Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, երբ նա ասել է, որ Հունգարիան գործել է միջազգային օրենսդրության համաձայն և որ այդ քայլը մնում է Ադրբեջանի խղճին: «Ռասմուսենի խոսքերը վկայում են այն մասին, որ Եվրոպան փորձում է իր վրայից գցել այդ գործարքի համար պատասխանատվությունը»,- ընդգծել է նա: Մելիքյանը հավելել է, որ Եվրոպայի համար առավել կարևոր են նավթը և գազը, որոնք նա գնում է Ադրբեջանից: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |