Լույս են տեսել «Պատկերազարդ տոնացույց» և «Հովվերգական Սիմֆոնիան» գրքերը![]() 12 սեպտեմբերի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Մայր սթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Պատկերազարդ տոնացույց» և Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան» գրքերը: «Պատկերազարդ տոնացույց» գրքի ստեղծման համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերության «Մանուկների Աստվածաշունչ» հաղորդաշարը: Գրքի օգնությամբ մանուկները կարող են տեղեկանալ եկեղեցական տարբեր տոների, բարեպաշտական սովորությունների, ինչպես նաև եկեղեցական տոներին առնչվող ժողովրդական ավանդույթների մասին: Աշխատության մեջ օգտագործված են պատկերներ, որոնց նախատիպերը ստեղծվել են հարյուրավոր տարիներ առաջ հայոց վանքերում, գրչության կենտրոններում ծաղկող` նկարազարդող մանրանկարիչների ձեռքով: Վերահրատարակված տոնացույցում նաև ավելացվել են Հայոց Եկեղեցու որոշ շարժական տոների աղյուսակները մինչև 2021 թ.: 19-րդ դարի վերջին տասնամյակի և քսաներորդ դարի առաջին կեսի ֆրանսիացի մեծանուն գրող Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան» վեպը ֆրանսերենից թարգմանել է Պարգև Շահբազյանը: Սույն աշխատության հրատարակությունը հովանավորել է Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |