12 սեպտեմբերի 2012 - 14:57 AMT
ԱՄՆ Նավթի ինստիտուտ. ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են

ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 221,000 բարելով` մինչև 359,018 մլն բարել, հաղորդել է Նավթի ամերիկյան ինստիտուտը (API):

API տվյալներով, բենզինի պաշարները նվազել են 4,16 մլն բարելով` մինչև 197,681 մլն բարել: Վերլուծաբանները սպասում էին, որ նավթի պաշարները կնվազեն 2,6 մլն բարելով, բենզինի պաշարները` 1,6 մլն դոլարով, իսկ թորիչների պաշարները` 200 000 բարելով, հաղորդում է Reuters-ը: