12 սեպտեմբերի 2012 - 14:13 AMT
Ն. Փաշինյան. Իշխան Զաքարյանի հաշվետվության գլխավոր արդյունքը՝ Վերահսկիչ պալատը կայք ունի

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը՝ նշելով, որ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կոնկրետ թվեր նշելու փոխարեն պատգամավորներին մատնանաշում է Վերահսկիչ պալատի կայքը:

Փաշինյանը հեգնանքով նշել է, որ զեկույցի հիմնական նորությունն այն էր, որ պալատը կայք ունի, իսկ «Իշխան Զաքարյանը եկել է ԱԺ այդ նորությունը «ռասկրուտկա» անելու համար»: Ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսը կարող էր նման զեկույց պատրաստել: Պատգամավորը նշել է նաև, որ պետությունը հարյուր միլիոնավոր դրամ է հատկացնում ՎՊ-ին աշխատանքի համար, «որպեսզի նա նորմալ զեկույց պատրաստի»:

Որպես թերություն Փաշինյանը նշել է օրինախախտների կոնկրետ անունների ու հնչեղ դատական գործերի բացակայությունը: