ԵՊՀ գրադարանում բացվել է 20-21 դդ ամերիկյան գրականության ցուցահանդես

ԵՊՀ գրադարանում բացվել է 20-21 դդ ամերիկյան գրականության ցուցահանդես

PanARMENIAN.Net - Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում բացվեց 20-21 դդ ամերիկացի գրողների գրքերի ցուցահանդեսը: Այն նվիրված է հայ-ամերիկյան դիվանագիտության հաստատման 20-ամյակին: Ցուցահանդեսը բացեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Մեր խնդիրն ու աշխատանքն այն է, որ մենք աշխատենք մեր հայ գործընկերների հետ և խորացնենք ու ամրապնդենք մեր համագործակցությունն ու գործընկերությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,-իր ելույթում նշեց դեսպանը, հավելելով որ դեսպանատունն ուրախ է իր ներդրումն ունենալ այս ցուցահանդեսում:

Ցուցահանդեսում ներկայացված են 49 գրողների 85 ստեղծագործություններ` Էռնեստ Հեմինգուեյի, Վիլյամ Սարոյանի, Էմիլի Դիկենսոնի և այլ հայտնի հեղինակների աշխատանքներ:

Ցուցահանդեսը կշարունակվի 2 շաբաթ: Գրականությունը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի «Ամերիկյան անկյունը»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---