Շուրջ 230 մարդ է զոհվել պակիստանյան ֆաբրիկայում բռնկված հրդեհից

Շուրջ 230 մարդ է զոհվել պակիստանյան ֆաբրիկայում բռնկված հրդեհից

PanARMENIAN.Net - Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհից զոհվածների թիվը հասել է 236: Տվյալները տրամադրել են իրավապահ մարմինները:

Հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան: Կրակը մոլեգնել է մոտ 11 ժամ, պատճառների մասին դեռևս ոչինչ չի ասվում: Չի բացառվում, որ ֆաբրիկայում բռնկվել են քիմիական նյութերը, որոնք պահվում էին արտադրական տարածքներում:

Արտակարգ պատահարի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Ըստ ոստիկանության, զոհվածների թիվը դեռ կարող է աճել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-Ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---