Իրանագետ. Վերջին 2 տարվա մեջ առաջին անգամ Իրանը վերջնագրի լեզվով խոսեց Ադրբեջանի հետ![]() 12 սեպտեմբերի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Երեկ թուրք-ադրբեջանական ռազմավարական նիստին քննարկման է դրվել Թուրքիայի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի Ադրբեջան մուտք գործելու հարցը, որը Իրանի ճնշման շնորհիվ չընդունվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանագետ Արմեն Իսրայելյանը նշելով, որ այդ հարցը քննարկման էր դրվել Ադրբեջանի վրա Թուրքիայի ճնշումների հետևանքով: Ըստ քաղաքագետի` այժմ, երբ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կապված Սիրայի իրադարձությունների հետ ավելի են սրվել, Թուրքաին ավելի շատ է ցանկանում թուլացնել Իրանի դիրքերը Ադրբեջանում և հենց դրանով են պայմանավորված վիզային ռեժիմի հետ կապված ճնշումները Ադրբեջանի վրա : «Իրանը Ադրբեջանին սպառնացել է փակել դեպի Նախիջևան տանող ճանապարհը և Ադրբեջանը տեղի է տվել, սա կարելի է ասել վերջին 2 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Իրանը վերջնագրի լեզվով խոսեց Ադրբեջանի հետ», -ասաց իրանագետը : ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |