Եվրոպան ներկայացրել է ճգնաժամի դեմ պայքարի բանկային միության ծրագիրը

Եվրոպան ներկայացրել է ճգնաժամի դեմ պայքարի բանկային միության ծրագիրը

PanARMENIAN.Net - Եվրոպան մեկ քայլով մոտեցել է բանկային միության ստեղծմանը, այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ներկայացրել է Եվրոպական կենտրոնական բանկի հսկողության պլան, որն անհրաժեշտ է հարկաբյուջետային ինտեգրացման համար:

Տնտեսագետները և քաղաքական գործիչները հույս ունեն, որ այդ գործողությունները թույլ կտան վերջակետ դնել ճգնաժամին եվրագոտում:

«Հսկողության միասնական մեխանիզմը, որը ներկայացվել է այսօր, ուժեղացված կառուցվածք կստեղծի, որի հիմքում կգտվի ԵԿԲ-ն: Այն կհսկի եվրագոտու բոլոր բանկերը»,- ասել է Բարոզուն` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի առաջ:

ԵԿԲ-ն նույնպես կարող է հետևել բանկային իրացվելիությանը և պահանջել կապիտալի ավելացում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---