Գիտպետկոմի ջանքերով Հայաստանում հասանելի են դարձել Web of Knowledge համակարգի որոշ ռեսուրսներ

Գիտպետկոմի ջանքերով Հայաստանում հասանելի են դարձել Web of Knowledge համակարգի որոշ ռեսուրսներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ամփոփել է IRMAS հայ-ֆրանսիական լաբորատորիայի 2-ամյա գործունեությունը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, անցած 2 տարիների ընթացքում բարձր վարկանիշ ունեցող գրախոսվող ամսագրերում և ժողովածուներում տպագրվել է 45 աշխատանք, միջազգային գիտաժողովների 40 թեզիսներ: «Նոր մակարդակի վրա է դրվել գիտական կադրերի պատրաստման խնդիրը. Համատեղ ասպիրանտուրային ծրագրում ներգրավված է 6 ասպիրանտ, որոնցից երկուսն արդեն պաշտպանել են իրենց ատենախոսությունները Հայաստանում և ստացել են թե' հայկական, թե' ֆրանսիական գիտական աստիճանի դիպլոմ: Իրագործվել է 35 փոխադարձ այցելություն` համատեղ գիտական աշխատանքի, ասպիրանտների պատրաստման, Հայաստանում և Ֆրանսիայում միջազգային գիտաժողովների մասնակցության համար»,- նշեց նա:

Հարությունյանը տեղեկացրեց, որ կոմիտեն ամփոփել է նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունների գնահատման մասնագիտական փորձագիտական խորհուրդների նախագահների նիստում հաստատվել և ընդունվել են 2011-2012թթ. գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունների փորձաքննության արդյունքները:

Բացի այդ, գիտության պետական կոմիտեն ամփոփել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2010» մրցույթի թեմաների տարեկան հաշվետվությունները:

Գիտպետկոմի նախագահի խոսքով` կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտը և «Գոլոս Արմենիի» օրաթերթը սկսել են հրապարակել թերթին կից նոր գիտահանրամատչելի ներդիր` «Մոստ», որն ընթերցողին կծանոթացնի Հայաստանում և արտասահմանում գիտության, տեխնիկայի և բժշկության ձեռքբերումներին:

Կոմիտեի ջանքերով Հայաստանի գիտական հանրության համար հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի մի շարք ռեսուրսներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---