ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆԵԼ ԵՎՐԱԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 2 մարտի 2005 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հանձնարարել է ինտենսիվացնել Եվրամիության հարաբերությունները Վրաստանի,Ադրբեջանի եւ Հայաստանի հետ` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համատեղ գործողությունների պլանների իրականացման միջոցով: ԵՄ գործադիր իշխանության գերագույն մարմինը այս մասին որոշումն ընդունել է չորեքշաբթի` Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում քաղաքական եւ տնտեսական իրավիճակների մասին եվրոպական փորձագետների զեկույցների, ինչպես նաեւ` այդ երկրների հետ ԵՄ երկկողմ հարաբերությունների վերլուծման հիման վրա: Եվրոպական հարեւանության քաղաքականությունը նախատեսում է ԵՄ հարեւանների հետ էլ ավելի առաջընթաց հարաբերություններ, քան գործընկերության եւ համագործակցության մասին երկկողմ համաձայնագրերն են, մասնավորապես, առավել սերտ տնտեսական ինտեգրացիա եւ խորացված քաղաքական համագործակցություն: Այժմ Եվրահանձնաժողովի հանձնարարականների գնահատականը պետք է տա ԵՄ Խորհուրդը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |