ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ 6 մարտի 2003 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի վերջին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով զեկուցող Թերի Դեւիսը կայցելի հակամարտության գոտի: «Դե-ֆակտո» գործակալության հաղորդագրության համաձայն, որը վկայակոչում է ադրբեջանական ԶԼՄ-ները, Թերի Դեւիսը կայցելի միայն Երեւան եւ Բաքու: Եվրոպացի խորհրդարանականը առայժմ չի պատրաստվում այցելել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, սակայն մտադիր է հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ Հայաստանում կամ Վրաստանում: Այցի մասին որոշումը ընդունվել է մարտի 5-ին Փարիզում ԵԽԽՎ Քաղաքական կոմիտեի նիստում, որի ընթացքում լսվել է Թերի Դեւիսի զեկույցը: Նա նշել է, որ «հիմնախնդիրը բարդ է ու նուրբ եւ անհրաժեշտ է լինել շատ զգույշ իրավիճակը գնահատելիս»:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |