Դեկտեմբերի 1-ից ՀԿԵ ում կգործեն միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները![]() 13 սեպտեմբերի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի դեկտեմբերի 1-ից գործողության մեջ են դրվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները: Համաձայն նոր կարգի, տոմսերի վերադարձը ձևակերպվելու է անձնագրի, թղթային տոմսի, էլեկտրոնային տոմսի կոդի առկայության դեպքում: Գնացքի մեկնումից ոչ ուշ քան 120 ժամ առաջ տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին կվճարվի տոմսի ամբողջ արժեքը: Գնացքի մեկնումից 120 ժամ ուշ, սակայն ոչ ուշ,քան 24 ժամ առաջ տոմսը վերադարձնելու պարագայում ուղևորից գանձվելու է տոմսի արժեքի 15%: Այն դեպքում, եթե ուղևորը վերադարձնում է տոմսը գնացքի մեկնումից 24 ժամ ուշ, բայց առնվազն 2 ժամ առաջ, ապա նրանից գանձվում է տոմսի արժեքի 25%: Տոմսերը վերադարձման ենթակա չեն գնացքի մեկնումից 2 ժամ առաջ: Տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին փոխհատուցվում են սպասարկման և ապահովագրական վճարները: Իսկ վերադարձի կոմիսիոն վճարը կազմում է 600 դրամ մեկտոմսի համար, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |