Ռուբեն Բաբայանը Մոսկվայի տանը կմասնակցի «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով հանդիպմանը

Ռուբեն Բաբայանը Մոսկվայի տանը կմասնակցի «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով հանդիպմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Երևանի Մոսկվայի տանը «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի շրջանակում տեղի կունենա հանդիպում արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, Թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական վարպետության ու ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, Տիկնիկագործների միջազգային միության անդամ Ռուբեն Բաբայանի հետ:

Ինչպես հայտնում է Մոսկվայի տան մամլո ծառայությունը, թատրոնում, որը նա ղեկավարում է արդեն 15 տարի, առանձնահատուկ մթնոլորտ է տիրում: Տարեկան 400 ներկայացում է բեմադրվում թատրոնում, որոնք դիտում են շուրջ 60 հազար հանդիսականներ, նրա թատրոնի տիկնիկները հաջողությամբ ճանապարհորդում են աշխարհով մեկ, իսկ բեմադրությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

Ռուբեն Բաբայանին համարում են երկրի երիտասարդների ստեղծագործական որոնումների համար պայմանների ստեղծման գլխավոր մասնագետ, իսկ նա մինչ օրս երախտագիտությամբ է հիշում իր ուսուցիչներին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---