Ստեփան Սաֆարյան. «Ժառանգությունում» ոչ ոք չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը![]() 13 սեպտեմբերի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունում ոչ մի քննարկում չի եղել այն մասին, թե ում բաժին կընկնի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թափուր մնացած պատգամավորական մանդատը: «Տվյալ պահին ոչ ոք չի քննարկել այդ հարցը: Հիմա պետք է հաշվի առնել այն, որ տվյալ պահին մանդատին հավակնում է ցուցակի հաջորդ համարը (Թևան Պողոսյանը)»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով լուրերը, որ հենց նա կստանա Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը: Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |