Տավուշի մարզում կանցկացվի մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն

Տավուշի մարզում կանցկացվի մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն

PanARMENIAN.Net - Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան անցկացնելու են արտաճանապարհային մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն:

Quadra Drive անվանմամբ առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Տավուշի մարզում: Երկօրյա մրցումը կմեկնարկի Դիլիջան քաղաքում, իսկ ավարտը կհայտարարվի Իջևանում: Առաջնության մասնակիցներին կբաժանվի տոպոգրաֆիկ քարտեզներ մայրուղու նկարագրությամբ և երթուղու հստակ նշված կետերով: Յուրաքանչյուր հստակ նշված կետն անցնելիս մասնակիցը կստանա որոշակի միավորների քանակ: Հաղթող կճանաչվի այն թիմը, որն ավելի կարճ ժամանակահատվածում կհավաքի առավել թվով միավորներ:

Բաց առաջնությանը կարող են մասնակցել Jeep-Profi դասին համապատասխանող բոլոր լիաքարշակ արտաճանապարհային մեքենաները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---