Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանը վերադարձավ նիստերի դահլիճ.դատական նիստը շարունակվում է![]() 13 սեպտեմբերի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող Վահե Ավետյանի մահվան գործով դատական նիստը վերսկսվեց: Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը վերադարձավ նիստերի դահլիճ, այն բանից հետո , երբ ստացավ հավաստիացում, որ այսուհետ փաստաբաններին դատարանի շենք կթողնեն առանց ստուգելու: Հիշեցնենք, որ նա հայտարարել է, որ չի ներկայանա նիստերի դահլիճ, քանի որ ինքը տեսել է թե ինչպես են մի քանի քաղաքացիական հագուստով անձինք առանց ստուգման մտել նիստերի դահլիճ: Տիգրան Եգորյանը պահանջում էր ստուգել այդ անձանց ու այսուհետ իրենց էլ ներս թողնել առանց ստուգելու: Նշենք, որ «Հարսնաքարի» գործով դատաքննությունը մեկնարկել է այսօր: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |