Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Բելգիայի Բրաշաթ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ նվաճել երրորդ մրցանակը: Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) 6,5 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը:
7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել միջազգային վարպետ Աթիլա Գերգաչը (Հունգարիա):
Մրցաշարին մասնակցում էին 133 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: