Զբոսանավը, որի վրա եղել են տարբեր երկրների սուզորդներ, այդ թվում` 35 ռուսներ, սեպտեմբերի 13-ին խորտակվել է Եգիպտոսի Հուրգադա քաղաքի մոտ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է զբոսաշրջային շրջանակների աղբյուրը:
Ըստ աղբյուրի, զբոսանավը խորտակվել է կորալային խութին ուժեղ հարվածելուց, բոլոր զբոսաշրջիկները ողջ են: