Թուրք գրող. Սեփական հանցանքի հերքումն ամենամեծ մեղքն է

Թուրք գրող. Սեփական հանցանքի հերքումն ամենամեծ մեղքն է

PanARMENIAN.Net - «Իմ տատիկը» գիրքը ի սկզբանե ոչ մի քաղաքական նպատակ չուներ: Այդ մասին այսօր դերասանուհի Արսինե Խանջյանի հետ հանդիպմանը հայտնեց փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան և գրող Ֆեթհիե Չեթինը: Հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի փաստաբան Չեթինը նշեց, որ գրքում նկարագրել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմություններ, որոնք իրեն պատմել է իր հայազգի տատիկը: «Գիրքն իսկապես շատ ու շատ մարդիկ կարդացին և այն լայն արձագանք ստացավ: Մարդիկ սկսեցին պատմել իրենց տատիկներից լսած պատմությունները: Բանից պարզվեց, որ շատ թուրքեր, որ ականատես են եղել Հայոց ցեղասպանությանը, երկար տարիներ լռել են և վախեցել են արտահայտվել, քանի որ իշխանությունները ճնշում էին գործադրում ազատ արտահայտվող քաղաքացիների հանդեպ: Հենց այդ վախն էր, հավանաբար, որ 70 տարի շարունակ ստիպում էր լռել նաև իմ տատիկին»,- նշեց նա` հավելելով, որ լռության մյուս հավանական պատճառն ամոթն էր իր ժողովրդի գործած հանցանքի համար:

Ֆեթհիե Չեթինը հույս հայտնեց, որ գիրքը որոշ ժամանակ անց ազդեցություն կունենա Թուրքիայի քաղաքականության վրա: «Մենք այս պահին չենք կարող փոխել պետությունը, բայց հասարակության մեջ ցանկացած փոփոխությունը ողջունելի է: Իմ գրած գիրքն այդ փոփոխություններին է ուղղված»,- ասաց նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---