ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավար, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն նախօրեին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վլադիմիր Ռուշայլոն ծաղկեպսակ է դրել եւ ջրել է ավելի վաղ տնկված ծառը: «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր սրբությունները: Այս հուշահամալիրը հայ ժողովրդի սրբությունն է եւ ես իմ պարտքն են համարում լինելով Երեւանում այցելել այն»,-նշել է Վլադիմիր Ռուշայլոն: Նշենք, որ ԱՊՀ գործկոմի ղեկավարը այցելում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր արդեն հինգերորդ անգամ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---