«ՉԻ». Քոչարյանը հանդիպելու է ԱԺ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ

«ՉԻ». Քոչարյանը հանդիպելու է ԱԺ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ

PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ ՀՀ վերին օղակներում տեղ գտած խոսակցությունների համաձայն, շաբաթվա վերջին ԱԺ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ քննարկում է ծավալվելու մի շարք ներքին քաղաքական խնդիրների շուրջ: Ըստ նույն լուրերի, ներկաներից մի քանիսը Սեդրակիչին կոնկրետ պատասխաններ են տալու այս րնթացքում թույլ տված քաղաքական «կիքսերի» համար, ինչն, ըստ քոչարյանամերձ շրջապատի, ոմանց մոտ չափն արդեն անցնում է:

Կարծիք կա, որ վերջերս Սեդրակիչը այս ֆորմատով հանդիպումներ շատ քիչ է անցկացրել, քանի որ փորձել է մինչև վերջ հասկանալ մանրապճեղ քաղաքական գործիչների խաղն ու նոր ասել իր վերջնական խոսքը:

Ի դեպ, մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ, չի բացառվում, որ Սեդրակիչը այդ հանդիպման շրջանակներում առավել ընդգրկուն գրույց ծավալի նաև արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչն իրականամ առավել լուրջ հարց է, քան մանր-մունր խաղացողների աճպարարությունները:

Ստացված տեղեկատվության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի կարծիքը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեոախոսագանգերին:

 Ուշագրավ
---