Հռոմի Պապը Լիբանանում կայցելի նաև Զմմարի հայ կաթոլիկ եկեղեցի![]() 14 սեպտեմբերի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը սեպտեմբերի 14-16-ը կայցելի Լիբանան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսվում է Հռոմի Պապի 5 ելույթ: Նա Լիբանան կժամանի սեպտեմբերի 14-ին, երբ նշվում է Խաչվերաց տոնը: Հաջորդ օրը կկայանան նրա հանդիպումները Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և վարչապետ Նաջիբ Միկատիի հետ, ինչպես նաև մահմեդականների առաջնորդների հետ: Կեսօրին Հռոմի Պապը կայցելի Զմմարի հայ կաթոլիկ եկեղեցի: Զմմարի վանքում տեղի կունենա Հակոբ Մեղապարտի հուշարձանի օծման արարողությունը, որը կանգնեցվել է Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ: Վանքում է նախատեսված անցկացնել նաև Բենեդիկտոս XVI-ի հանդիպումը Լիբանանի հայրապետերի եւ եպիսկոպոսների հետ: Հռոմի Պապի այցի նպատակներից մեկը Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և մահմեդականներին ուղղված խաղաղ համագոյակցության կոչն է, ուղերձը ստացել է «Խաղաղության ուխտագնացություն» անվանումը, հայտնում է «Բլագովեստ-Ինֆոն» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |