Սուրեն Բարիի մենահամերգով եզրափակվեցին «Իմ Հայաստան» փառատոնի «Անհատ կատարողների օրերը»

Սուրեն Բարիի մենահամերգով եզրափակվեցին «Իմ Հայաստան» փառատոնի «Անհատ կատարողների օրերը»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ից սեպտեմբերի 13-ը ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակում անցկացվեց «Անհատ կատարողների օրեր» խորագրով համերգաշարը: Դասական, ջազային երաժշտություն սիրող ունկնդիրների համար հիանալի հնարավորություն էր ստեղծվել վայելել այն հայազգի կատարողների ելույթները, որոնք որպես երաժիշտ կայացել ու հռչակ են ձեռք բերել արտերկրում: Այս օրերին Հայաստան էին ժամանելՍամվել Բարսեղյանը (Պորտուգալիա), Հակոբ Քոլանյանը (Հունաստան), Հենրիկ Կարապետյանը (ԱՄՆ), Սոնա Տալյանը (Գերմանիա), Տիգրան Մարտիկյանը (ԱՄՆ), Սուրեն Բարին (Կանադա):

Համերգաշարը եզրափակեց Կանադայից ժամանած 22-ամյա Սուրեն Բարին: Դեռևս 12 տարեկանում Սուրեն Բարին ձեռք է բերել վիրտուոզ կատարողի համբավ:

Սուրեն Բարրին Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ: Հայ հանդիսատեսը հիացմունքով էր լսում Բեթհովենի, Ռավելի, Շումանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները նրա կատարմամբ:

Մենահամերգի ավարտին «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագիր հանձնեց Սուրեն Բարիին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---