Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Լիր արքա»-ն կներկայացվի ԱՊՀ երկրներում![]() 14 սեպտեմբերի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ Շեքսպիրի « Լիր արքա»-ն եկող տարի կներկայացվի ԱՊՀ երկրներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղազանչյանը: Ներկայացումը բեմադրվել է հայ-ռուս-ղրղզական համագործակցության արդյունք է, և բեմադրվել է Բիշկեկի Չ. Այթմատովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, որին ներկա է գտնվել մոսկովյան Չեխովի անվան թատերական փառատոնի ղեկավար Վալերի Շադրինը, ում առաջարկով էլ իրականանալու են հյուրախաղերը: Հայ հանդիսատեսը ներկայացումը նույնպես կդիտի 2013-ին` Շեքսպիրյան փառատոնի օրերին: Լիր արքային մարմնավորել է Վիգեն Ստեփանյանը: Ներկայացմանը մասնակցում են Բիշկեկի ռուսական թատրոնի դերասանները: Երաժշտական ձևավորումն արել է Սվետլանա Բոգդանովիչը Ռուսաստանից: Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Բիշկեկ կվերադառնա նոյեմբերին, որպեսզի Լիրի դերում ներգրավի Ղրղզստանի ժողովրդական արտիստ Անատոլի Ադալիին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |