Ֆրանսահայերը «ջերմ» ընդունելություն են պատրաստում Իլհամ Ալիևի համար

Ֆրանսահայերը «ջերմ» ընդունելություն են պատրաստում Իլհամ Ալիևի համար

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին Ֆրանսիա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա: Ամբողջ աշխարհում հայերը, այդ թվում և ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը:

Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմկերպված ակցիային միանալու են նաև Լիոնի, Մարսելի և այլ քաղաքների բնակիչները: Լիոն և Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---