«Փուչիկների» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց![]() 14 սեպտեմբերի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Փուչիկների» գործով այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվել է: Դատավոր Գագիկ Պողոսյանը հանրային պաշտպան է նշանակել ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին, քանի որնա հնարավորություն չունի իրավաբանին վճարելու: Սերոբ Բոզոյանը ասել է, որինքը վատառողջ է: Նա նաև ընդունել է մեղադրանքն ու արագացված դատաքննության միջնորդություն ներկայացրել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով 154 մարդ ստացել էր այրվածքներ: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |