Երևանում բացվել է 12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը

Երևանում բացվել է 12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է 12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: 12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը բացվեց ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ընթերցվեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին:

Երկօրյա համաժողովի մասնակիցներն ակնաբուժական ոլորտի անվանի փորձագետներ են ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասից, Միջին Ասիայից, ինչպես նաև բազմաթիվ ակնաբույժներ, ակնաբուժական հիմնարկների ղեկավարներ, նեոնատոլոգներ, նեոնատալ բուժքույրեր և հարակից ոլորտների այլ մասնագետներ Հայաստանից:

Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ մեկնարկող «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակներում` ՀՀ առողջապահության նախարարության և «Գեբաուեր» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ:

Համաժողովի առաջին օրը նվիրված էր ¬¬մանկական կուրության կանխարգելման և անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդության դեմ պայքարի խնդիրներին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքներին:

Գերազանցության կենտրոնի առաքելությունն է կանխարգել մանկական կուրությունը` ձևավորելով ակնաբուժական մասնագիտացված կարողություն Հայաստանում և տարածաշրջանում: Կենտրոնը նաև ծառայելու է տարածաշրջանում բժիշկների միջև գիտելիքների փոխանակմանը և հմտությունների կատարելագործամը:

«ՀԱՆ-ին ընձեռնվել է հիանալի հնարավորություն առաջինը տարածաշրջանում հիմնել մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն: Ըստ նախնական պայմանավորվածության` կենտրոնը որպես այդպիսին կսկսի գործել մեկ տարվա ընթացքում` նորածինների վերակենդանացման Հանրապետական բաժանմունքում»,- ասաց ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Սկզբնապես Գերազանցության կենտրոնը կենտրոնանալու է ԱՌ և նմանատիպ հիվանդությունների հետևանքով մանկական կուրության կանխարգելման բուն խնդիրների վրա: Այս նպատակին հասնելու համար աշխատանքներ են իրականացվելու նորածնային խնամքի ոլորտը բարելավվելու և ՀՀ մարզերի հետ համագործակցությունը ամրապնդվելու շուրջ:

Համաժողովի երկրորդ օրը (սեպտեմբերի 15-ը) նվիրված է լինելու ՀԱՆ-ի 20-ամյա հոբելանին: Մասնակիցները ներկայացնելու են Հայաստանի և ԱՄՆ ակնաբույժների սերտ համագործակցության շնորհիվ ստացված ազդեցիկ ձեռքբերումները, ինչպես նաև խոսելու են ՀԱՆ-ի բազմաթիվ հովանավորների, գործընկերների, Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքների մասին, առանց որոնց հնարավոր չէր լինի օգնել բազամահազար թվով մարդկանց Հայաստանում: Կլինեն նաև գիտական և վիճակագրական հետաքրքիր ելույթներ:

Հատուկ այս առիթով ՀԱՆ-ը հրատարակել է հոբելյանական գրքույկ «Հիշարժան պահեր` 20 տարի լույս հայի աչքերին», որի հնարավոր է ծանոթանալ նաև օնլայն www.aecp.am վեբ-կայքում`

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---