Ջավախքում ելույթ են ունեցել ժողովրդական երգի և դուդուկի կատարողները![]() 14 սեպտեմբերի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարության աջակցությամբ և հովանավորությամբ սեպտեմբերի 9-12-ը Նինոծմինդայում, Ախալքալաքում և Բաթումում տեղի ունեցան հայկական ժողովրդական երգի համերգները, որին մասնակցում էին «Ժողովրդական երգիչ» և «Դուդուկի ընտրյալները» նախագծի հաղթողներն ու մասնակիցները (16 երաժիշտ և երգիչ): Ինչպես հայտնում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, նրանց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը` աննկարագրելի ոգևորություն և ցնծություն առաջացնելով նրանց հոգիներում: Համերգներին, որոնք տեղի ունեցան Նինոծմինդայի և Ախալքալաքի մշակութային կենտրոններում, ներկա էին նաև տեղական իշիանության մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Վեջին համերգը կայացավ Բաթումի ծովափնյա զբոսայգու հայտնի սպիտակ սյունաշարի առջև և նվիրված էր հենց այդ սյունաշարի հեղինակ, ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին: Այս անգամ համերգին ներկա էին ոչ միայն հայ, այլև տարբեր ազգերի ներկայցուցիչներ, որոնք հավասարապես կիսում էին հայ հանիդիսատեսի ոգևորությունն ու հիացմունքը: Համերգը նկարահանվել և ցուցադրվել է Բաթումի տարբեր հեռուստաալիքներով, լուսաբավել տեղական մամուլում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |