Սննդամթերքի անվտանգության ծառայությունը շուկայում հայտնաբերել է ժամկետանց ձվեր![]() 14 սեպտեմբերի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. և 13.09.12թ. օրերին արտադրված,«Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. և 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ: Լաբորատոր փորձաքննության և փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաև, որ մակնշման և արտադրության օրերը չեն համապատասխանում: Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն և մինչև իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել և չօգտագործել ձու նշված խմբաքանակներից, հաղորդում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |