Հայաստանի և Արցախի զբոսաշրջային ընկերությունները կմասնակցեն «TopResa' 2012» ցուցահանդեսին![]() 14 սեպտեմբերի 2012 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնեն Հայաստանը և Արցախը Փարիզում կայանալիք «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է շուրջ 160 երկրներից զբոսաշրջության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչների մասնակցություն: Հատկանշական է, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կներկայացվեն միասնական տաղավարի ներքո: Համատեղ մասնակցության այս նախադեպով հանդերձ, միջազգային հանրությանը ներկայացվելու է Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված նոր գովազդային նյութեր և քարտեզներ: Հայկական պատվիրակության՝ ցուցահանդեսին պատշաճ ներկայացվածության կազմակերպմանն իր գործուն աջակցությունն է ցույց տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |