Վաշինգտոնը որոշել է փակել որոշ երկրներում իր դեսպանատները

Վաշինգտոնը որոշել է փակել որոշ երկրներում իր դեսպանատները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշության կոչեր է անում և նախազգուշացնում իր քաղաքացիներին արտասահմանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ հնարավոր միջադեպերի մասին:

Այդ կերպ մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատները կփակվեն` հարձակման մասին սպառնալիքների պատճառով:

Պետդեպարտամենտը համաքաղաքացիների նախազգուշացրել է Ջակարտայում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի հնարավոր ակցիաների մասին: «Ամերիկայի քաղաքացիները պետք է զգույշ լինեն»,-ընդգծել է արտաքաին քաղաքական գերատեսչությունը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ուրբաթ օրը ցույցերի պատճառով հայտարարել են նաև Նիգերիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան և Լագոսում գլխավոր հյուպատոսության փակման մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---