14 սեպտեմբերի 2012 - 20:13 AMT
Տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը

Այսօր տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները: Նիստի ավարտին խորհրդի մի շարք անդամներ պարգևատրվել են պաշտպանության նախարարի կողմից: