Ժիրինովսկին Սաֆարովի արտահանձնման մասին. Եվրոպացիները հերթական անգամ ցույց տվեցին, թե որքան է իրենց ժողովրդավարության գինը![]() 14 սեպտեմբերի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար, կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր մասնակցել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու դեմ ուղղված բողոքի ակցիային: Ելույթ ունենալով հանրահավաքին, Ժիրինովսկին ընդգծել է. «Եկել եմ, որպեսզի համակարծությունս արտահայտեմ բոլոր հայերին: Ես հրեշավոր եմ համարում նման գործողությունները, երբ մարդասպանին ազատ են արձակում, լիովին ներում, վերականգնում կոչումները և նրա համար գրեթե տոն կազմակերպում»: ՌԼԴԿ առաջնորդի կարծիքով, այստեղ կոռուպցիայի տարր է նկատվում: Եվրոպացիները հերթական անգամ ցույց տվեցին, թե որքան է իրենց ժողովրդավարության գինը: «Այստեղ կա հունգարացի քաղաքական գործիչների մեղքը. Նրանք մոտավորապես գիտեին, որ կարող էին չստանալ գումարը, ինչը և տեղի ունեցավ: Նրանք պետք է խորհրդակցեին Հայաստանի դեսպանի հետ, նախքան նման որոշում ընդունելը: Ցավոք կաշառակերությունն ամբողջ աշխարհում է, քանի որ փողը ղեկավարման գործիք է: Մենք չենք ցանկանում, որպեսզի կեղտոտ փողերը շարունակեն հրեշավոր հանցագործությունները»,-ընդգծել է Ժիրինովսկին: Ժիրինովսկին հիշեցրել է Թուրիքայի կողմից իրականացված սարսափելի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պատմական հակամարտությունը: «Նրանք ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը, և դրա համար պատրաստ են կրկին սպանելու հայերին: Սա, ինչ է, նորմալ քաղաքականություն է: Դա հրեշավոր է»,-հայտարարել է Ժիրինովսկին 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցած շաբաթ տեղի ունեցած փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու Կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |