15 սեպտեմբերի 2012 - 10:24 AMT
Հարձակման է ենթարկվել բրիտանական ռազմակայանը, որտեղ այժմ գտնվում է արքայազն Հարրին

Խոշորագույն բրիտանական «Քեմփ բաստիոն» ռազմակայանը Աֆղանստանի Գիլմենդ գավառում գրոհայինների հարձկման է ենթարկվել:

Բրիտանիայի պաշտպանության նախարարն առայժմ չի հաստատում այս տեղեկատվությունը: Սակայն Պենտագոնում նշում են, որ փոխհրաձգությունն այդ շրջանում շարունակվում է՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ մի քանի մարդ վիրավորվել է, վնասվել է թռիչքուղին:

Այդ ռազմակայանում է գտնվում է արքայազն Հարրին, որն այստեղ է ժամանել անցած շաբաթ և հանձնել է վերջին որակավորման քննությունը որպես «Ապաչ» ուղղաթիռի երկրորդ օդաչու ծառայության անցնելու համար: Սեպտեմբերի 15-ին նա նշում է իր 28-ամյակը:

Անցած շաբաթ թալիբները խոստացան, որ ամեն ինչ կանեն արքայազնին գերելու կամ սպանելու համար: